«Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը։
«Երկար ժամանակ մենք կանգնած էինք ծանր որոշման առաջ՝ ինչպես շարունակել մեր գործունեությունը։ Այս ընթացքում ստացել ենք գործակցության բազմաթիվ քաղաքական առաջարկներ ու մերժել, քանի որ դրանք տարբերվել են մեր սկզբունքներից։ Մենք քննարկել ենք նաև վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին: Այդ պատճառով կայացրել ենք մեզ համար ցավալի, բայցև ամենաբնական որոշումը. «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը», — հայտարարել են «Քառյակ մեդիայի» հիմնադիրներները:
«Մենք չենք հեռանում, բայց առկա և առաջարկվող օրակարգերը մերը չեն. առնվազն այս ձևաչափով ու գործիքակազմով աշխատելը ճիշտ չէ առաջին հերթին ինքներս մեզ համար, ուստի, մեր որոշումը թեև չափազանց ցավոտ, բայց ազնիվ է», — նշել են հիմնադիրները:
«Քառյակ մեդիան» հիմնադրվել է 2019 թվականի փետրվարի 1-ին։ Ընկերության կազմի մեջ են մտնում «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am լրատվական կայքը և ArmNews FM ռադիոն։