Նոյեմբերի 23, 2024

ԱՄՆ Պալատն ընդունել է 4 հայամետ լրացումները

By Արցախ լրատվական Հուլիսի 15, 2022

ԱՄՆ-ի ներկայացուցիչների  պալատը ընդունել է  Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված բոլոր 4 հայամետ առաջարկները։  Այս մասին հայտնում է  Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։   Լրացումները, որոնք ընդունվել են, պահանջում են՝ 1) Ադրբեջանի ռազմական հանցագործությունների քննություն 2) Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակում 3)  Զեկույցի պատրաստում  Ադրբեջանին տրամադրված   ԱՄՆ  ռազմական օգնության՝ տարածաշրջանում խաղաղության վրա ունեցած ազդեցության  մասին 4)  Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների եւ դրանց արդիականացման հավաքածուների վաճառքի սահմանափակում:   Սա մեծ հաղթանակ է, ասել է Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանը՝  շնորհակալություն   հայտնելով  բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս հաղթանակի կերտմանը։  «Աշխատելով միասին՝ խորապես արմատացած և հզոր շահերի դեմ ՝ մենք օգնում ենք պաշտպանել Արցախը, առաջ տանել Հայաստանը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և դադարեցնել ԱՄՆ-ի զենքի հոսքը Թուրքիա"։  ԱՄՆ-ի պալատն  ակնկալում է, որ այսօր նախատեսված կուսակցական քվեարկության ժամանակ  Սենատը նույնպես կընդունի Ազգային անվտանգության հատկացումների ակտը։   

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ