Նոյեմբերի 24, 2024

Lարվածության անհապաղ թուլացում ու հետագա էսկալացիայից խուսափում․ ԱՄՆ պետդեպ

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 04, 2022

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը․

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և սերտորեն հետևում է տեղեկություններին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերին՝ հանգեցնելով մարդկային կյաների կորստի ու վիրավորների։ Մենք կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունն ու խուսափել հետագա էսկալացիայից։

Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ