Համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանի տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:
Նրա փոխանցմամբ՝ հանդիպմանը կքննարկվեն այն նույն հարցերը, որոնք մինչ այս Բրյուսելում եղել են քննարկման առարկա: