Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Կոպիրկինի վերջին հայտարարությունը միանգամից գրավեց լրատվականների ուշադրությունը: «Ինձ թվում է՝ քննարկումներն այն մասին, թե Ռուսաստանը, իբր, հեռանում է, ցանկության բարձրաձայնում է։ Հավանաբար մարդիկ հույս ունեն, որ միտքը նյութական է դառնում, և եթե այն անընդհատ բարձրաձայնեն, դա տեղի կունենա: Ամենայն վստահությամբ ասեմ, որ Ռուսաստանի պլանների մեջ դա չի մտնում»,- ասել է դեսպանը՝ շեշտելով, որ Հարավային Կովկասը շատ կարևոր տարածաշրջան է, և Ռուսաստանը, դե ֆակտո, այդ տարածաշրջանի մի մասն է՝ թե՛ աշխարհագրության, թե՛ պատմության, թե՛ գոյություն ունեցող կապերի շնորհիվ։ Հնարավոր է արդյո՞ք պատմական նման շրջադարձ, որքանո՞վ է իրատեսական Ռուսաստանի՝ Հայաստանից ու տարածաշրջանից հեռացման հեռանկարը, ո՞ր դեպքերում։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դիտարկմամբ՝ արդեն մի քանի ամիս Ռուսաստանը տարբեր խողովակներով բավականին բաց տեքստով, հաճախ նաև ինֆորմացիոն արտահոսքերով, առանց դիվանագիտական տերմինների է խոսում Հայաստանի հետ։ Կոպիրկինը, որպես ռուսական քաղաքական այդ թեզերի կրող և Հայաստանում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ, փաստորեն հայտարարել է, որ ռեգիոնը դիտարկում են իրենց ազգային շահերի ու հետաքրքրությունների շրջանակում և չեն պատրաստվում հեռանալ, որքան էլ որևէ ուժային կենտրոնի կամ պետության ցանկությունը մեծ լինի՝ նկատում է Ալեն Ղևոնդյանը։ Հետաքրքիրն այստեղ այն է, որ հարցազրույցը հաջորդել է Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ դիտորդներին հրավիրելու հայտարարությանը։
«Հետաքրիր է այն, որ այս հայտարարությունը հնչեցվեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված, ԵՄ դիտորդներին Հայաստան հրավիրելու հայտարարության կոնտեքստում, Ռուսաստանն այդ ամեն անպատասխան չէր կարող թողնել։ Եվ երբ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետը նշեց, որ 102 -րդ ռազմաբազան սպառնալիք է, մոռանում է, որ առնվազը 30 տարում Ռուսասատնը ՀՀ անվտանգության հիմնական երաշխավորն էր ։ Լավ, թե վատ, որքան արդյունավետ՝ մենք ունենք մեկ ռազմավարական գործընկեր։ Եվ դա Ռուսաստանն է»։
Ռուսաստանը չի կարող և չի պատրաստվում դուրս գալ ինչպես Հայաստանից, այնպես էլ տարածաշրջանից. դա ցույց են տալիս նաև Ռուսաստանի գործողությունները։ Այլ հարց է, թե Ռուսաստանը, անկախ իր կամքից, ստիպված կլինի մտածել հեռանալու մասին. խնդրի մյուս կողմի վրա ուշադրություն է հրավիրում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Իսկ Ռուսաստանը, անկախ իր կամքից, ստիպված կլինի՞ մտացել հեռանալու մասին, կամ համակերպվել հեռանալու, ազդեցությունը կորցնելու հեռանկարի հետ։ Այդ թվում և Թուրքիայի հետ իր հարաբերության բերումով։ Սա է գլխավոր խնդիրը։ Քանի որ մենք զգում ենք՝ ՌԴ ներուժի հարցում կան զգալի մարտահրավերներ, դրանք պայմանվորված են ուկրաինաան պատերազմով, այլ գործոններով։ Սա է, որ առաջացնոմմ է հարցեր, և որոնց պետք է պատրաստ լինի Հայաստանը»։
Իսկ պատասխանը պիտի լինի այն, որ Հայաստանը պատրաստ սցենարներ պիտի ունենա, թե որ դեպքում ինչպես գործի։ Հակոբ Բադալյանն այդ տրամաբանության մեջ է դիտարկում ՀՀ սերտ շփումները արևմտյան գործընկերների հետ, քանի որ տարածաշրջանում տեղի ունեցողը համաշխարհային դիմակայություն է մի քանի ուժային կենտրոնների միջև, և այդ պայմաններում, վստահ է զրուցակիցս, հավասարակշռությունը պահելու համար պետք է աշխատել բոլոր կողմերի հետ։
«Փորձելով նաև այդ աշխատանքի հիմքում դնել այն, որ մենք աշխատում ենք ոչ թե մեկի հետ, մեկի դեմ, այլ աշխատում ենք մեր անվտանգության համար, քանի ոի այս համաշխարհային պատեազմը ձևավորել է խիստ անկանխատեսելի միջավայր, և ակնհայտ է, որ անվտնագային խնդիրները չեն լուծվում մեկ բևեռի շնորհիվ»։
Հակոբ Բադալյանը սա հիմնավորում է նրանով, որ մեկ բևեռը չի կարող ապահովել Հայաստանի ու Արցախի համար կենսական նշանակության խնդիրների լուծման մեխանիզմ։ Արևմուտքը մրցակցում է Ռուսաստանի հետ, և գլոբալ առումով, այն, ինչ տեղի է ունենում թե՛ մեր, թե՛ արևելաեվրոպական տարածաշրջանում, մեծ հաշվով այնտեղից Ռուսաստանի դուրսմղումն է։
«Փաստացի ՌԴ-ն դա լավ հասկանում էր, բայց գլոբալ մրցակցության մեջ այս ռեգիոնում բավարարա ակտիվություն չցուցաբերեց։ Բայց հիմա նա ավելի բաց է խաղալու, և այդ խնդիրները վերաբերում են ինչպես Արցախում խաղաղապահների ծավալման հեռանկարին, որին ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը փորձելու է հեղինակազրկել ու հարվածել, այնպես էլ բուն ՀՀ-ում Ռուսների մնալու լեգիտիմությանը»։
Բացի աշխարհաքաղաքական հարցերից, ըստ Ալեն Ղևոնդյանի, կան այլ խնդիրներ նույնպես։ Նրա կանխատեսմամբ՝ մեզ սպասվում են մի քանի լարված ամիսներ, որից հետո պարզ է դառնալու, թե Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, որ չափով է գոյություն ունենալու, որ չափով՝ ոչ։ Հայաստանը փոխել է իր արտաքին քաղաքական կուրսը. դա, Ալեն Ղևոնդյանի դիտարկմամբ, ակնառու է, բայց այլ հանգամանքներ է պետք հաշվի առնել.
«Ռուսներն ունեն տարբեր գործիքներ թե ռեգիոնում դիրքավորվելու, թ ե խաղն իրեն կողմ տանելու համար։ Ես մտահոգություններ ունեմ, որ պայմանվորվածության այնուամենայիվ չեն գա, քաի որ եկել է այն իքս կետը, որտեղ կամ-կամ տարբերակն արդեն չի գործի։ Դա միայն Արցախին չի վերաբերում, այլ ավելի շատ Հայաստանի հանրապեոտությանը»։
Հակոբ Բադալյանն էլ համոզված է՝ վեկտորի փոփոխության գնալը ռիսկ է, հատկապես, որ գտնվում ենք աշխարհաքաղաքական անկանխատեսելի միջավայրում, և որևէ վեկտորի ուղղություն ընտրելը նշանակում է դուրս գալ մեկ այլ ուղղության դեմ։
«Անկանխատեսելիության գերբաձր աստիճանում ենք հիմա, և սա նմանվում է խաղադրույքի, և պետք չ է պետական քաղաքականությունը կառուցել խաղադրույքի տրամաբանության մեջ։Դա չափազանց վտանգավոր է։ Այդ առումով է նաև, որ ՀՀ-ն հիմա ոչ թե վեկտորի փոփոխության, այլ անվտանգային խնդիրները լուծելու համար բազմավեկտոր ուղղությամբ է աշխատում, ինչը տարբեր կողմերում տարբեր գնահատականների է արժանանաում, ելնելով այդ կողղմերի քաղաքական շահերից; Տվյալ դեպքում ՌԴ դեսպանի հայտարարություններում բնականբար արտացոլվում է ՌԴ շահը»։
Անհերքելի է այն, որ անվտանգության այն համակարգը, որի մեջ է Հայաստանը, մեծ դերակատարում ունի գլոբալ առումով։ Վերլուծաբանը չի բացառում՝ Ռուսաստանը, հնարավոր է, դեմ էլ չի լինի, եթե Հայաստանը կարողանա արևմտյան գործընկերների հետ աշխատանքում՝ մեթոդական-տակտիկական մակարդակում լուծել այն խնդիրները, որոնք Ռուսաստանն ինքը չի կարողանում լուծել։ Եվ տակտիկական առումով արևմտյան մերձեցման շահառուն, հնարավոր է, որ Մոսկվան նույնպես լինի։ Հիմնավորումն այն է, որ անկայունության ռիսկերը խնդիրներ են ստեղծում նաև Ռուսաստանի համար։
«Խնդիրներ են ստեղծվում նաև ՌԴ համար։ Դրանք նրա համար արտահայտվում են այլ կերպ, այլ տռամաբանության մեջ, չափումը այլ է, քան Հայաստանի համար։ Բայց դրանք կան և Մոսկվան զգում է դրանք, և հայտնվում դրանց ծանրության տակ։Իրական քաղաքականության մակարդակում կարծում եմ դեմ չեն լինի, եթե Հայաստանը կարողանա այլ ուղղությամբ աշխատանքով ապահովի իրավիճակի կայունություն։»
Կարևոր է, թե ինչպես է արևմտյան հանրությունը, որը միաշերտ չէ, դիտարկում Հայաստանի հետ աշխատանքը: Հայաստանի համար խնդրահարույց կլինի, եթե այն դիտարկվի զուտ Ռուսաստանին թուլացնելու գործոն։ Եթե այդպես է՝ պաշտոնական Երևանը պիտի չեզոքացնի իր դիրքորոշումը։ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս գալ չի պատրաստվում, բայց ստիպված է լինելու փոխել իր ռեգիոնալ քաղաքականությունը՝ ասում է Բադալյանը։ Դա հեշտ չէ, և երկարաժամկետ կտրվածքով է հնարավոր կենսագործել․ աշխարհաքաղաքական զարգացումները, համաշխարհային պատերազմը, որը տարբեր դրսևորումներով ընթանում է, Ռուսաստանին դնելու են այդ փոփոխություններին գնալու անհրաժեշտության առաջ։ Փոփոխության միտումները երևում են նաև այսօր։