Մարտի 28, 2024

Ո՛չ պայտին, ո՛չ մեխին. միջնորդների փուստ զարկերը` քիշնևյան հանդիպումից առաջ

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 31, 2023

Քիշնևյան հանդիպումից առաջ Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի և ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մեթ Միլերի հայտարարությունները ոչ միայն հավասարության նշանի դրման հերթական դրսևորումն էին Հայաստանի Հանրապետության ու Արցախի` մի կողմից և բռնապետական Ադրբեջանի միջև` մյուս կողմից , այլ նաև, ըստ էության, ադրբեջանական հակահայ քաղաքականության սատարումը:

Միշելը, մայիսի 30-ին իր թվիթերում անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, նշել էր, որ «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը հրամայական է», և նշել, որ պետք է հետ կանգնել առավելապաշտական դիրքերից: Միշելի այդ թվիթը, ինչպես և նման այլ անողնաշար հայտարարությունները, նույնպես զերծ է մնում բացահայտ նշելուց` արդյոք երկու կողմերն են առավելապաշտական դիրքերում, թե՞ միայն այն մեկը, «որի անունը չի կարելի տալ»:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Միշելի հայտարարությունն ուղղված է երկու կողմերին.

Սինքրոն

Միլերի հայտարարությունում նշվում էր, որ իրենք ողջունում են Ալիևի վերջին արտահայտությունները համաներման մասին մտածելու վերաբերյալ: Խոսքը վերաբերում է բաքվյան բռնապետի այն հայտարարությանը, թե Արցախի պետական ապարատը լուծարելուց հետո Արցախի ներկա իշխանության ներկայացուցիչները կարող են համաներման հույս ունենալ: Ալիևի նման ագրեսիվ և պատերազմածին հայտարարությունները լեգիտիմացնելու փորձը չի կարող որևէ կերպ նպաստել խաղաղությանը և արցախցիների անվտանգությանը:

Սուրենյանցը նշում է, որ պետդեպարտամենտի հայտարարությունը շատ մտահոգիչ է.

Սինքրոն

Խոսելով բանակցային գործընթացի մասին, Սուրեն Սուրենյանցը նշում է, որ բանակցային գործընթացում հայկական կողմի անվճռականությունը հանգեցնում է նրա բանակցային դիրքերի հետզհետե թուլացմանը.


Սինքրոն

Այդուամենայնիվ, ինչ էլ որոշվի բանակցություններում, ինչ կոչեր ու հայտարարություններ էլ արվեն` ամեն բան որոշվում է գետնի վրա, և միայն սեփական ճակատագիրը տնօրինելու և դրա համար պայքարելու վճռականությունը կարող է ազդել իրերի դրության վրա:

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 06:51
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ