Նոյեմբերի 22, 2024

Euronews-ը Արցախում hումանիտար ճգնաժամի մասին

By Արցախ լրատվական Մարտի 12, 2022

Արդեն 5-րդ օրն է Արցախի բնակիչները զրկված են գազամատարակարումից: Արցախի պատկան մարմինները ձեռնարկում են միջոցներ, սակայն  ադրբեջանական կողմը  թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և  համապատասխան  մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին և վերանորոգել այն: Այս արգելքներին զուգընթաց հակառակորդը շաբաթվա ընթացքում  պարբերաբար խախտել է հրադադարը` խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Խնդիրը հայտնվել է նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։   Euronews-ը երեկ ռեպորտաժ է պատրաստել  Արցախում  գազի մատակարարման ճգնաժամի և Արցախի խաղաղ բնակչության դեմ  Ադրբեջանի սադրիչ ու ահաբեկչական գործողությունների հետևանքով  հանրապետությունում հասունացող  հումանիտար աղետի վերաբերյալ:  Euronews-ի թղթակիցը նշել է, որ իրավիճակը վերածվում  է դեպի հումանիտար աղետի, չեն աշխատում հացի գործարանները, իսկ Ադրբեջանը չի թույլատրում վերանորոգման աշխատանքներ անցկացնել։ Նշվում է նաև, որ արդբեջանցիների հետ բանակցությունները վարում են ռուս  խաղաղապահները։  

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ