Նոյեմբերի 22, 2024

Գազամատակարարման վերականգնման հարցը բանակցությունների փուլում է. Լուսինե Ավանեսյան

By «Արցախ» լրատվական Մարտի 14, 2022

Գազամատակարարման վերականգնման հարցը բանակցությունների փուլում է։ Այս մասին մարտի 14-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Այս առնչությամբ նա առայժմ որեւէ մանրամասն հաղորդել չի կարողացել։ Ավանեսյանը պարզաբանել է, որ մարդիկ տաքանում են էլեկտրաէներգիայի եւ փայտի օգտագործմամբ ( վերջինը հիմնականում վերաբերում է գյուղերին)։ «Սա այժմ այլընտրանք է համարվում։ Սպասում ենք բանակցությունների ավարտին։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- նշել է Արցախի նախագահի մամուլ քարտուղարը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ից Ադրբեջանիը կողմից վերահսկվող տարածքում գտնվող եւ Ղարաբաղը սնուցող գազատարը վնասվել է։ Այդ ժամանակվանից ադրբեջանցիների հետ բանակցություններ են վարվում, բայց նրանք խանգարում են նորոգման աշխատանքներին։ Չնայած խնդրի անհապաղ լուծման բազմաթիվ կոչերին եւ Արցախի իշխանությունների հավաստիացումներին, թե հարցը լուծվում է ռուս խաղաղապահների հետ համատեղ, Արցախի բնակիչներն արդեն յոթերորդ օրն է՝ զրկված են գազից։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ