Նոյեմբերի 23, 2024

Պետաիրավական հանձնաժողովում «ԱՀ բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն է քննարկվել

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 26, 2022

«Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 3 կողմ ձայնով դրական եզրակացությամբ կընդգրկվի Ազգային Ժողովի հերթական նիստի օրակարգում։ Նման որոշում ընդունվել է այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ գլխադասային հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած նիստում։ Օրինագիծը Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն է ներկայացրել։ Առաջարկվել է փոփոխություն կատարել հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունների ժամկետի մեջ՝ այն 2022 թվականի հոկտեմբերի 1-ից տեղափոխելով 2023 թվականի փետրվարի 1-ը: 

«Բազմաթիվ խնդիրներ են առաջացել , որոնց լուծումը պահանջում է ավելի երկար ժամկետ, քան մինչև հոտտեմբերի 1-ն է։ Խնդիրները կապված են ՀՀ-ում գտնվող, բռնազավթված տարածքներում հաշվառված տեղահանված քաղաքացիների  ընտրական ցուցակների հետ, ինչպես նաև ՀՀ-ում ընտրությունների կազմակերպման հետ»։

 «Օրենքի նախագծի անհրաժեշտությունն առաջացել է բռնազավթված տարածքներից տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցության համար արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու համար ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով»,-ասել է Ժիրայր Միրզոյանը։ Նիստի մասնակիցները օրակարգային հարցի վերաբերյալ առաջարկներ ու մտահոգություններ ունեին։ Պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը հետաքրքրվեց քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդրման հնարավորություններով ու խոչընդոտներով։ Հայաստանի Հանրապետությունում քվեարկության կազմակերպման հնարավոր տարբերակներից մեկն, ամենայն հավանականությամբ, դա կլինի՝ պարզաբանել է Արդարադատության նախարարը։ Արցախում, հնարավոր է,  քվեարկության  էլեկտրոնային համակարգի լիարժեք գործարկման առումով խոչընդոտներ լինեն։ 

«ՀՀ ամբողջ տարածքում մոտ 16 հազար ընտրության իրավունք ունեցող քաղաքացի ունենք,  բաշխվածության աշխարհագրությունը մեծ է, լուրջ դժվարություններ են առաջանալու, հետևաբար էլեկտրոնային տարբերակն այս պահին ևս քննարկվում է։ Առաջիկայում ՀՀ-ում ԿԸՀ նախագահի փոփոխություն է նախատեսվում, և ԿԸՀ նոր նախագահի հետ  քննարկելու ենք նաև այդ հարցը։     

«Դավիթ Գալստյանի մտահոգությունը քննարկման առարկա օրինագծում փոփոխությունների ու Արցախում սպասվող՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամկետների համատեղելիության շուրջ էր։ Արթուր Մոսիյանին հետաքրքրում էր՝ օրինագծով նախատեսված ժամկետի երկարաձգումը ի՞նչ է տալու։ Արդյոք, խնդիրը միայն տեխնիկակա՞ն է, թե՞ նաև քաղաքական ենթատեքստ ունի։

«Հետաձգելը միայն կազմակերպչական նպատակով է, առաջացող խնդիրները լուծելու նպատակով։ Հաշվի առնելով, որ կա արդեն նախագիծ, դժվար չէ այս նիստում ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին արդեն  օրինագիծ ներկայցնել, որը հետագայում խնդիրների կհանգեցնի։ ՀՀ իշխանություննները, ի դեմս ԿԸՀ-ի ու Ոստիկանության, բավարար երաշխիքներ այս պահին չեն տալիս, որ կկարողանան մեզ աջակցել, որպեսզի պատշաճ ընտրություն անցկացնենք և տեղահանված մեր բնակիչների ընտրական իրավունքը իրացնենք։ Ձգձգումը որևէ խնդիր Սահմանադրական հանրաքվեի համար չի առաջացնի,  Սահմանդրության նախագծի՝ հանրապետությանհախագահին ներկայցման ժամկետը հանրային քննարկման փուլում է։» 

«Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը օրվա նիստի միակ օրակարգային հարցն էր․ Օրինագծի վերաբերյալ առաջարկությունները կդրվեն քննարկման։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ