Քաշաթաղի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր: Տեղեկությունը հայտնում է Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
Նախարարությունը քաղաքացիներին հորդորում է բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության, իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում, որպեսզի հնարավոր լինի ապահովել սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքը: