Նոյեմբերի 22, 2024

Դպրոցական ուսապարկերի, գրենական պիտույքների, դասագրքերի պակաս կա. ԱՀ ԿԳՄՍՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 07, 2023

Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի արգելափակմամբ պայմանավորված, ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն այս ուսումնական տարվան ընդառաջ չի կարողանա կազմակերպել ավանդական դարձած` առաջին դասարանցիներին՝ առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներով ուսապարկերի տրամադրման ծրագիրը, հայտնում են նախարարությունից:

Հաշվի առնելով նաև` խանութներում դպրոցական պայուսակների պակասը՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պայուսակների հավաքագրման՝ «Լույսի պայուսակ» ակցիան: Դրա շրջանակներում` Ստեփանակերտում և շրջանների բոլոր դպրոցներում ստեղծվել են պայուսակների հավաքագրման կետեր: Նախարարությունը հորդորում է այն քաղաքացիներին, ովքեր տանն ունեն համեմատաբար լավ վիճակում գտնվող լրացուցիչ դպրոցական պայուսակներ և առաջին դասարանի` բարվոք վիճակում գտնվող այբբենարաններ, դրանք տանել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց և հանձնել:

Ովքեր մինչև սեպտեմբերի մեկը հնարավորություն չեն ունենա ձեռք բերել պայուսակներ, կկարողանան օգտվել հավաքագրման կետերից։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ