Նոյեմբերի 22, 2024

ԿԽՄԿ-ն բուժառուներ է տեղափոխել Արցախից. ԱՀ ԱՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 09, 2023

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 10 բուժառու, ուղեկցողների հետ միասին «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Բոլոր 10 բուժառուն ստանում է ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուի՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
ԱՆ հաղորդմամբ՝ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը` ծայրահեղ ծանր վիճակում։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ