Նոյեմբերի 25, 2024

Աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50.000 անձի․ Պետնախարար

By Արցախ լրատվական Օգոստոսի 19, 2023

Օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակների տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունման գործընթացը։ Այս մասին ՖԲ-յան էջում հայտնել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Պետնախարարը նշել է, որ շրջափակման ընթացքում սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից սննդի ու հիգիենայի պարագաների տրամադրման տեսքով աջակցություն է ցուցաբերվել սոցիալական տարբեր խմբերի՝ ավելի քան 50000 անձի:

«Վերջին շաբաթների ընթացքում միայն Ստեփանակերտ քաղաքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 2.500 ընտանիքի, առաջիկա օրերին ավարտին կհասցվի ստացված դիմումներից մնացորդ 4.500-ի բավարարումը, մոտ 700 հղի կանանց կտրամադրվի սնունդ և հիգիենայի պարագաներ։ Իսկ շրջաններում փորձ է արվում գյուղական համայնքների բնակիչներին ալյուր տրամադրելով հացի փռերի հնարավորությունն առավելապես ուղղել քաղաքային համայնքների բնակիչների կարիքների բավարարմանը»,- նշել է պետնախարարը:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ