ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով:
Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել սեպտեմբերի 5-ի և 6-ի համար նախատեսված համար 1 և 2 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 7-ին:
Նախարարությունից նաև հայտնում են, որ անհրաժեշտ քանակով ալյուրն ամբողջությամբ մատակարարված է հացի արտադրամասեր: