ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին Ստեփանակերտ քաղաքում կիրականացվի հացի վաճառք այն անձանց համար, ովքեր չեն կարողացել իրացնել նախորդ ութ օրվա համար նախատեսված 1-ից 8-րդ կտրոնները:
Հացը կվաճառվի քաղաքացու կողմից չօգտագործված կտրոնը ներկայացնելու դեպքում: