ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․
զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ,
այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ,
5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։