Մայիսի 01, 2024

Ստեփանակերտ քաղաքում սեպտեմբերի 14-ին կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը․ ԱՀ ՍԶՄՆ

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 13, 2023

Ստեփանակերտ քաղաքում սեպտեմբերի 14-ին կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտևի երկու օր։ Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները։

Յուրաքանչյուր ընտանիքից կարող է ներկայանալ մեկ չափահաս անձ՝ ստանալով ամբողջ ընտանիքի անդամների կտրոնները։ Ընտանիքի մյուս անդամների փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ այն դեպքերի, եթե տեղի է ունեցել ընտանիքի անդամի ավելացում։ Այդ պարագայում ներկայացվում են նաև վերջինիս փաստաթղթերը։

Կտրոնների տրամադրման վերաբերյալ մանրամասներին ծանոթանալ կարելի է նախարարության կայքում։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ