Արցախում կորոնավիրուսից մահվան 4 նոր դեպք է գրանցվել: Երեկ կատարված 20 թեստավորումից այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: ԱՆ հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 51 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 26-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։