Նոյեմբերի 25, 2024

Բիզնես գաղափարների իրականացում «Վերելք» ծրագրի շրջանակներում

By Սվետլաանա Պետրոսյան Հունվարի 18, 2022

«Վերելք» ծրագիրը նպատակ ունի արցախցի երիտասարդների բիզնես գիտելիքները համալրել գործնական  հմտություններով։ Ծրագիրը իրականացրել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի երիտասարդական գրասենյակի կողմից։ Մեկնարկը տրվել է 2020 թվականի մարտին։ Կազմակերպիչները օգնում են մասնակիցներին կյանքի կոչելու իրենց գաղափարները, առօրյան դարձնելու շահավետ և օգտակար։ Որոշ չափով հնարավոր է դառնում լուծել նաև սոցիալական զբաղվածության խնդիրները:  Ծրագրի առաջին փուլում երիտասարդները ձեռք բերեցին հմտություններ մի շարք հայ մասնագետներից, որոնք ժամանել էին աշխարհի տարբեր մասերից, երկրորդ փուլում լավագույն 13 մասնակիցները ստացան գործնական գիտելիքներ, իսկ արդեն 3րդ փուլում 6 հաջողակներ կնքեցին իրենց բիզնես գաղափարների ֆինանսավորման համաձայնագրերը։ Ծրագրավորող Իննան և Նարինեն իրենց համատեղ բիզնես գաղափարով ևս ընդգրկվեցին  6 հաջողակների ցանկում և ֆինանսական աջակցության ստացան:

«ՀՅԴ գրասենյակի կազմակերպած «Վերելք» ծրագրի մեկնարկից անմիջապես հետո գրանցվեցի և սկսեցի մասնակցել: Դասընթացներն ուղված էին տարբեր ոլորտների՝ բիզնես կառավարումից մինչև մոբայլ ծրագրավորում :Դասընթացները ավարտելուց հետո ես ու ընկերուհիս որոշեցինք ներկայացնել մեր գաղափարը: Դասընթացները իրականացվում էին հետաքրքիր ձևաչափով և քննարկումների միջոցով»:

 Պատերազմից հետո Արցախում շատերը գիտակցեցին, որ  ունակությունները, ներուժը և գիտելիքները օգտագործելով, կարելի է նպաստել երկրի զարգացմանը: Հենց այդ գիտակցումով են Իննան և Նարինեն փորձում հասնել իրենց նպատակին:

«Մասնակիցները շատ էին ,բայց հաղթեց ընդամենը 6 թիմ։ Մեր ծրագրի նպատակն է մեկ տեղում համախմբել արցախյան արտադրողներին: Արցախում կան արտադրանքներ, որոնք հասանելի չեն դրսում և մեր նախագծի շնորհի դրսի մեր հայրենակիցները կկարողանան պատվիրել Արցախի տարբեր արտադրողների արտադրանքներ: Մեր ծրագրի անունն է «Բայ ֆոր Արցախ» բոկսեր»:

 «Վերելք» ծրագրի շնորհիվ Նարինեն և Իննան ձեռք են բերել համարձակությունը և արցախցու համառությամբ ապացուցել, որ յուրաքանչյուր օգտակար գաղափար պետք է դարձնել իրականություն։ 

«Գրեթե մեկ տարի է անցել ծրագրի առաջին փուլից, բայց մենք կարողացել ենք անել այն ամենը, ինչ հարկավոր է բիզնես սկսելու համար: Ես հույս ունեմ մոտակա ժամանակներում մեր բիզնես գաղափարը կիրականացվի: Ինձ թվում է՝ մեր գաղափարը Արցախին ճանաչում կտա, քանի որ միջազգային շուկայում արցախյան արտադրանքները կներկայացվեն համախմբված, ոչ թե առանձին»:

 Գաղափարն իրականություն դարձնելու ճանապարհին հետաքրքիր միջոցառումների են մասնակցել։ Նարինեի համար ամենահետաքրքիր հատվածը ամառային ճամբարն էր։

«Ամառային ճամբարի ընթացքում կազմակերպվում էին պրակտիկ դասընթացներ, որոնց ընթացքում ամեն մի թիմ աշխատում էր իր բիզնես գաղափարի վրա թե՛ ֆինանսական առումով, թե՛ մարքեթինգային»:

Բիզնես սկսելու և հաջողության հասնելու համար ֆինանսական աջակցությունից զատ անհրաժեշտ են  կամք, առաջնորդական հմտություններ և մեծ ցանկություն՝  վստահ են աղջիկները։ Իրենց մեծ ցանկության շնորհիվ արդեն այս ամսվա վերջում շուկային են ներկայացնելու իրենց արտադրանքը՝ բոքսերը, որոնք փորձելու են իրացնել արտասահմանում։ 

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 18 Հունվարի 2022 11:24
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ