Նոյեմբերի 22, 2024

Նյարդաբանական խորհրդատվություններ՝ «Արևիկ» բուժմիավորումում

By Արցախի հանրային ռադիո Հունվարի 19, 2022

«Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակում  հունվարի 17-ից 21-ը ներառյալ «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ են իրականացնում «Արաբկիր» ԲՀ-ի մանկական նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը և նյարդաբան Մանե Թադևոսյանը։ ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի, «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ 2021թ․-ից մարտ ամսից պարբերաբար կատարվում են շարունակական այցեր Արցախ և երկու ամիսը մեկ երկու նյարդաբան «Արևիկ» բուժմիավորում իրականացնում են մանկական նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների ընդունելություն: Այս  օրերի ընթացքում մասնագետները զննել են ավելի քան 89 երեխայի և նշանակել համապատասխան դեղորայքային բուժումներ, որոշ դեպքերում հավելյալ հետազոտություններ,- հայտնում են Առողջապահության նախարությունից:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ