Հունվարի 30-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է հաստատվել: Կատարվել է 79 թեստավորում: ԱՆ հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 17-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Հայաստանի Առողջապահության նախարարությունն այսօր տվյալներ է հրապարակել հանրապետությունում կատարված պատվաստումների մասին: Այսպիսով, կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 842 հազար 213 մարդ: Միայն առաջին դեղաչափը ստացած անձանց թիվը 190 հազար 36 է: Խթանիչ դեղաչափ ստացել է 8 951 մարդ: