Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել՝ կատարված 142 թեստավորումից: ԱՆ հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 16-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3956 նոր դեպք, արձանագրվել է մահվան 4 դեպք, առողջացել է 5276 քաղաքացի: