Առաջիկա երկու օրերին բոլոր շահառուները՝ թոշակառուներ և մինչև 18 տարեկան երեխաները, կստանան 50 հազար դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցությունը: Այս մասին երեկ Ազգային ժողովի հերթական նիստում՝ հարց ու պատասխանի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: «Հունվար ամսվա ընթացքում ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից ներկայացված հայտի համապատասխան՝ շահառուներից 50 հազար դրամներն ստացել են թոշակառուները»,- ասել է նախարարը: Նրա պարզաբանմամբ՝ աջակցության տրամադրման ժամկետը պայմանավորված էր հաշվառման բազայում երեխաների թվի ճշտման խնդիրներով: