Արցախում այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 101 նոր դեպք: Կատարվել է 258 թեստավորում: ԱՆ հաղորդմամբ՝ այս պահին Բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում 47 քաղաքացի։ Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 695 նոր դեպք. մահացել է 20 քաղաքացի: Այս պահին բուժվում է 21702 քաղաքացի։