Հաղորդման հյուրն է ՛՛Hub Artsakh՛՛ կազմակերպության համայնքային մենեջեր Գայանե Սարգսյանը։
«Արևային դպրոցներ Արցախում» ծրագիրը նախաձեռնվել է «ռեԱրմենիա» հարթակի և «Վյուն» գործակալության համատեղ ջանքերով։ Գաղափարը ծնվեց դեռ ամիսներ առաջ՝ երբ հրատապ դարձավ Արցախը արևային էներգիայի նոր տեխնոլոգիաներով զինելն ու Արցախն «արևաֆիկացնելը»։ Մարտունու երիտասարդական կենտրոնը և «Հավասար հնարավորություն» հասարակական կազմակերպությունը հայտ ներկայացրին «ՌեԱրմենիա» հարթակ՝ առաջարկելով արևային կայաններ տեղադրել Մարտունու շրջանի Ճարտար, Քերթ, Սպիտակաշեն, Բերդաշեն համայնքների, ինչպես նաև Մարտունի քաղաքի դպրոցներում։ «Վյուն» գործակալության տնօրեն Կարապետ Թոմիկյանի խոսքով՝ դրանք մշտական անվճար էլեկտրաէներգիայով կապահովեն ոչ միայն դպրոցները, այլ նաև՝ հարակից հանրային կառույցները։
«Մեկնարկը տրվել է նոյեմբեր ամսին և այս պահի դրությամբ 3,5 մլն դրամ հավաքվել է։ ԸՆդհանուր այդ 5 դպրոցների համար պահանջվում է մոտ 29մլն դրամ»։
Կարապետ Թոմիկյանի խոսքով՝ արևային էներգիայի արտադրությունը պետք է ակտիվացնել տարբեր տեխնոլոգիաներով։ Պատերազմի ժամանակ նույն Մարտունու շրջանի ամբողջ էներգետիկ համակարգը վնասվել էր, և հոսանքի անջատումները պարբերական, երկարատև բնույթ էին կրում: Այսօր էլ՝ Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում, երբ թշնամին նաև պարբերաբար թիրախավորում, խաթարում է ենթակառուցվածքների գործունեությունը, նման ծրագրերն ավելի կարևոր են դառնում։
«Հատկապես հիմա՝ բլոկադայի պայմաններում, սա շատ ավելի հրատապ խնդիր է, որը պետք է լուծվեր «դեռ երեկ»։ Նախագիծը այս պահի դրությամբ 5 դպրոցների է առնչվում։ Սակայն մենք նպատակ ունենք ընդգրկել ամբողջ Արցախը և, եթե նախաձեռնությանը միանան ավելի շատ ՀԿ-ներ կամ նախաձեռնություններ, ապա այդ տեխնոլոգիաները կկարողանանք ներդնել ամբողջ Արցախում»։
Առաջին կայանը պետք է տեղադրվեր Քերթի դպրոցում։ Կայանի գումարն արդեն հավաքվել է, բայց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով սարքավորումները չհասցրին տեղափոխել։ Դպրոցի տնօրեն Ստելլա Ղուլյանի խոսքով՝ Քերթի դպրոցում 102 աշակերտ է սովորում։ Այստեղ են հաճախում նաև հարևան մի շարք համայնքների աշակերտներ։
«Դպրոցը այժմ ջեռուցվում է կենտրոնացված կաթսայատան միջոցով։ Արևային էներգիայի անհրաժեշտություն կա։ Քանի որ, երբ լույսերը անջատվում են, հնարավորություն չենք ունենում կաթսայատան աշխատանքները շարունակել։ Հետևաբար, եթե արևային կայանները տեղադրվեն, կկարողանանք և՛ դպրոցը լուսավորել, և՛ կաթսայատունը աշխատեցնել։ Գումարը արդեն հավաքվել էր, բայց անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները չհասցրեցին տեղափոխել։ Այդ պատճառով աշխատանքները դադարեցվել են»։
Կարապետ Թոմիկյանի խոսքով՝ այժմ անհրաժեշտ է ամբողջությամբ հավաքել գումարը, որպեսզի ճանապարհը բացվելուն պես` սկսեն աշխատանքները նաև մյուս դպրոցներում։ Հանրային դրամահավաքին միացել են արդեն տարբեր ֆիզիկական անձինք և հասարակական կազմակերպություններ։ Աջակիցների թիվը օրեցօր աճում է, ինչն էլ ոգևորում է հաջողել նախագիծն ու սահմանել նոր նպատակներ։
Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպական, մեթոդական և այլ բնույթի միջոցառումների համալիր է, որը ապահովում է պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով, որակյալ և հուսալի էներգամատակարարում՝ ամենօրյա պայմաններում, արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ։
Հաղորդման հյուրն է ԱՀ ՏԿԵ նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը։
Հաղորդման հյուրն է «Էլի Նա» ձեռագործ պայուսակներ արտադրող, երիտասարդ ստեղծագործող և գործարար Էլինա Դոլուխանյանը։
Օրվա եթերաժամին կպատմենք այն ուսուցիչների մասին, ովքեր կամավոր զինվորագրվել են հայրենիքի փրկության գործին՝ չխնայելով իրենց կյանքը։
Թեմաները՝ համառոտ․
Առհասարակ, եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը ինչ հետաքրքիր բան կստացվեր` կողք կողքի, իրար հետևից, ինչ տարբեր բաներ կլինեին: Ըստ այդ կինոնկարների մարդիկ` մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլիներ իրականը, ինչ մտածում են: Առհասարակ, եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում: Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում. Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ»