Լրատվական ծառայության ռեժիսոր-մոնտաժող
Ռադիոյում ընդունվել է աշխատանքի 2008թ․ ՝ որպես մոնտաժող:
Ռադիոն ինձ համար ինքնադրսևորվելու, սիրած աշխատանքով զբաղվելու տաքուկ միջավայր է:
Արցախի հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր
Կառույցում աշխատում է 1988թ․-ից։ 1989-2003թթ․ եղել է Արցախի հանրային հեռուստատեսության խմբագիր, 2003-2007թթ․՝ լրատվական-վերլուծական խմբագրության գլխավոր խմբագիր։ 2007թ․-ից եղել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։ Հանրային ռադիոյում աշխատում է 2017թ․-ից: Արժանացել է ԱՀ «Տարվա լավագույն լրագրող» ամենամյա, Արցախի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակներին։
Հանրային ռադիոն իմ լրագրողական գործունեությունը ծավալելու հնարավորություն է և իմ աշխատավայրը։
«Արցախ» լրատվական ծառայության լրագրող-մեկնաբան
Ռադիոյում աշխատում է 2021 թվականի հոկտեմբերից:
Ռադիոն առաջին հերթին դրայվ է, տրամադրություն. տրամադրություն, որ առավոտյան փոխանցվում է հաղորդավարի ձայնի հետ և քեզ հետ է լինում ամբողջ օրվա ընթացքում: Ռադիոյից կարող ես լիցքավորվել դրական էներգիայով ու լիցքաթափվել ծանր աշխատանքային օրվա ավարտին: Ռադիոն ներսից չգիտեմ. ես ռադիոում նոր մարդ եմ. ճակատագրի բերումով ամբողջ կյանքում ինձ առաջնորդել է բառը, տեքստը: Իսկ ռադիոյի իմ բացահայտումը ես նոր եմ սկսում. կարծում եմ, խոսելու առիթներ դեռ կունենանք։
Հնչյունային ռեժիսոր
Արցախի հանրային ռադիոյում աշխատում է 2021թ․-ի հոկտեմբերի 1-ից:
Ռադիոն ինձ համար կատարելագործվելու, նորը բացահայտելու հաճելի միջավայր է:
Արցախի հանրային ռադիոյի կայքի պատասխանատու
Հանրային ռադիոյում աշխատում է 2020թ․-ի սեպտեմբերից:
Ռադիոն ինձ համար նոր գիտելիքներով ու հմտություններով զինվելու, կատարելագործվելու, կյանքի ռիթմին զուգահեռ քայլելու հարթակ է, որտեղ տիրում է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ։
«Արցախ» լրատվականի լրագրող, մարզական լուրերի մեկնաբան
Լրատվական թիմին միացել է 2021 թվականի մարտից։
Ռադիոն ապրելակերպ է դարձել ինձ համար, 2֊րդ տուն ու առօրյայիս մի մեծ մաս։ Աշխատանքս ավարտելուց հետո էլ չեմ շտապում հեռանալ ռադիոյից։
Խաչքարի օծման կարգ՝ Շոշկավանքում։ Սրբավայր, բարձունք, որտեղից, երբ եղանակը պարզկա է, երևում են Արցախի հովիտները, մինչև անգամ Արաքսից այն կողմ ընկած տարածքները։ Խաչքարը կանգնեցվել է Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու` 2020 թվականի խաչքավոր, ԱՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նորայր Միրզոյանի հիշատակին, որն իր կյանքը նվիրաբերել է անցած աշնանը Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում։
Ստեփանակերտը նկարահանվում է. մայրաքաղաքում տեղադրվել է շուրջ 200 տեսախցիկ։ Ի՞նչ նպատակով են տեղադրվել տեսախցիկները՝ միայն ճանապարհատրանսպորտային պատահարների վերահսկման, թե՞ նաև անվտանգային նկատառումներից ելնելով: Հարցերի հետքերով գնացել է Ասպրամ Ավանեսյանը։