Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այլևս հանդես չի գա Հայաստանի ազգային թիմում։ Մխիթարյանը այս մասին գրառում է կատարել իր ինստագրամյան էջում։
«Ես այս որոշումը կայացրի անցած նոյեմբերին Գերմանիայի հավաքականի հետ խաղից հետո։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է։ Հնարավոր ամեն ինչ տվել և արել եմ իմ ազգային հավաքականի համար։ Ինձ համար մեծ պատիվ էր վերջին 15 տարիների ընթացքում լինել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, իսկ վերջին 6 տարիներին լինել հավաքականի ավագը», - գրել է Մխիթարյանը։