Անտոնիո Լուչիո Վիվալդին իտալացի կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ և դիրիժոր է։ Ինչպես նաև եղել է կաթոլիկ եկեղեցու քահանա։
Վիվալդին իր ժամանակների ամենահայտնի և ամենասիրված ջութակի վիրտուոզներից մեկն է («ջութակի անհամեմատելի վիրտուոզ» ըստ ժամանակակիցների)։ Նա նաև հայտնի է որպես բարոկկո ժամանակաշրջանի ամենամեծ կոմպոզիտորներից մեկը, ինչպես և սոլո կոնցերտի՝ կոնչերտո գրոսսոյից ածանցված ժանրի ստեղծողը։ Նա ինչպես Իտալիայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում զգալի ազդեցություն է թողել, որ կարող է չափվել այն փաստով, որ Բախը ավելի շատ Վիվալդիից է վերցրել և մշակել շատ աշխատանքներ, քան ցանկացած այլ երաժշտից։
Այսօր նրա ծննդյան օրն է։ Լսենք նրա երգերը։