Ջեյմս Ջոզեֆ Բրաուն կրտսերը ամերիկացի սոուլ, ֆանկ և առ ընդ բի երգիչ, երաժիշտ և պարող է։ Հանդիսանում է ֆանկ երաժշտության համահիմնադիրներից և 20-րդ դարի դարի հանրամատչելի երաժշտության առանցքային կերպարներից մեկը։ Սոուլ երաժշտության զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար Ջեյմս Բրաունին անվանում են «Սոուլի կնքահայր» (The Godfather of Soul): Բրաունի երաժշտական կարիերան ձգվել է շուրջ վեց տասնամյակ։
Բրաունն իր կարիերան սկսել է որպես գոսպել երգիչ Ջորջիա նահանգի Տոկկոա քաղաքում: Նա առաջին անգամ հայտնվեց ազգային հանրության ուշադրության կենտրոնում 1950-ականների կեսերին որպես Բոբի Բիրդի կողմից հիմնադրված «Famous Flames» ռիթմ ընդ բլյուզ վոկալ խմբի մենակատար։ «Please, Please, Please» և «Try Me» հիթ բալլադներով Բրաունը ձեռք բերեց դինամիկ կենդանի կատարողի համբավ Famous Flames-ի և նրա ուղեկցող խմբի հետ, որը երբեմն հայտնի է որպես «James Brown Band» կամ «James Brown Orchestra»: Նա հաջողության հասավ 1960-ականներին «Live at the Apollo» կենդանի ալբոմով և այնպիսի հիթային սինգլներով, ինչպիսիք են «Papa's Got a Brand New Bag», «I Got You (I Feel Good)» և «It's a Man's Man's Man's World»: