Նոյեմբերի 24, 2024

Օրվա հոբելյար․ Ալեքսեյ Հեքիմյան

By Ավետ Բադալյան Մայիսի 10, 2022

Այսօր երգահան, խորհրդային ներքին ծառայության գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան օրն է։ Նա Դաղստանի (1973) և ՀԽՍՀ (1981) արվեստների վաստակավոր գործիչ է։ 

1942-1946 թվականներին եղել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի էլեկտրիկ, ապա՝ մեխանիկ։ 1946 թվականին ծառայության է անցել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգում։ 1955-1970 թվականներին եղել է Սերպուխովո քաղաքի ներքին գործերի բաժնի պետ, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալ, ապա՝ պետ, 1970-1973 թվականներին՝ Մոսկվայի մարզային խորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության պետի տեղակալ։

Գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ։ 1957 թվականին երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961 թվականին՝ շահել առաջին կարգի մրցանակ։ 1982 թվականին «Գարուն է գալիս» երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ։ Առավել հայտնի են՝ «Բարի արագիլ», «Կռունկ, բարով դառնաս», «Երգիր ինձ համար», «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», «Ղարաբաղ» երգերը։ Հեքիմյանի անունով է կոչվել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցը։

Օրվա առթիվ լսենք նրա երգերը։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ