Ժասմին վան դեն Բոգարդը (ավելի հայտնի է որպես Բըրդի) բրիտանացի երգչուհի է։ Հայտնի է դարձել 2008 թվականից, երբ 12 տարեկանում հաղթել է Open Mic UK մրցույթը։ Նրա դեբյուտային սինգլը թողարկվել է 2011 թվականի հունվարի 30-ին, որը սակայն բրիտանական Bon Iver խմբի «Skinny Love» երգի իր քավեր տարբերակն է։ Այդ քավերը բազմաթիվ միջազգային հիթ շքերթներում ունեցել է բավականին մեծ հաջողություններ և ստացել է մի քանի սերտիֆիկատներ։ 2011 թվականի նոյեմբերի 4-ին երգչուհին թողարկել է իր դեբյուտային «Birdy» ստուդիական ալբոմը, որը Ավստրալիայի, Բելգիայի և Նիդերլանդների հիթ շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Fire Within», թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 16-ին։