Լուսինե Հաբեթի Զաքարյանը Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող է։ Լուսինե Զաքարյանը սերում է երաժիշտների գերդաստանից։ Մորական կողմից պապը՝ Իոսիֆ Տոմաշևիչը (ծագումով լեհահայ), եղել է Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տվյալներով օժտված բաս-պրոֆունդո, որն իր ձայնը մշակել էր Իտալիայում։