Լիլիթ Բլեյանը հայ ստեղծագործող, երգերի հեղինակ, երգչուհի է, նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար։ Երգում է հայերեն, իսպաներեն, իտալերեն և անգլերեն։ Առաջին ձայնասկավառակը՝ «Ուրիշ քաղաքում», թողարկվել է Երևանում 2011 թ․ նոյեմբերին ։ Երկրորդ սկավառակը՝ «Paciencia», իսպաներեն և անգլերեն երգերով, թողարկվել է 2013 թ․ նոյեմբերին։