Փետրվարի 08, 2023

Օրվա հոբելյարներ - Ջեյմս Փոլ ՄաքՔարթնի

By Ավետիք Բադալյան Հունիսի 18, 2022

Սըր Ջեյմս Փոլ ՄաքՔարթնին անգլիացի ռոք երգիչ,երգահան և մուլտիգործիքավորող է, որ մեծ ճանաչում է ձեռք բերել որպես The Beatles-ի հիմնադիրներից մեկը։ Ջոն Լենոնի հետ նա ստեղծեց աշխարհի ամենահաջողակ համագործակցություններից մեկը և ստեղծեց ռոքի և փոփի պատմության ամենասիրված երգերի մի ստվար մասը։ ՄաքՔարթնին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենահաջողակ երաժիշտ-երգահան շուրջ 60 «ոսկե» սկավառակներով և 100 միլիոն վաճառված սինգլներով։ Նրա և Լեննոնի «Yesterday»-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ կատարված երգը։ Եղել է Wings խմբի ղեկավարը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ