Վիկտոր Ռոբերտի Ցոյը խորհրդային ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ, դերասան և նկարիչ է։ «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիր։ Բազմաթիվ համերգներ է տվել արտասահմանում՝ այդ թվում Սպիտակի երկրաշարժի տուժածների օգտին։ Նկարվել է «ԱՍՍԱ», «Ասեղ» ֆիլմերում։ Զոհվել է 28 տարեկան հասակում ավտովթարից։