Ապրիլի 19, 2024

Օրվա հոբելյարներ - Դուա Լիպա

By Արսեն Հայրապետյան Օգոստոսի 22, 2022

Դուա Լիպան ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհիերգահանմոդել է։ Տասնչորս տարեկանում սկսել է Յութուբ ներբեռնել Քրիստինա Ագիլերայի և Նելլի Ֆուրտադոյի երգերի քավեր տարբերակները։ 2015 թվականին պայմանագիր է կնքել Warner Bros. Records ընկերության հետ և շուտով թողարկել է իր առաջին սինգլը։ 2016 թվականի դեկտեմբերին The Fader ամսագրի աջակցությամբ նկարահանվել է երգչուհուն նվիրված վավերագրական ֆիլմ՝ See in Blue։ 2017 թվականի հունվարին երգչուհին արժանացել է EBBA Public Choice Award մրցանակի։ 2017 թվականի հունիսի 2-ին թողարկվել է «Dua Lipa» դեբյուտային ալբոմը։ Ալբոմից առանձին թողարկվել են յոթ սինգլներ, որոնցից երկուսը՝ «Be the One» և «New Rules» երգերը, ընդգրկվել են հիթ-շքերթների առաջին տասնյակներում։

Այսօր նրա ծննդյան օրն է։ Լսենք նրա երգերը։ 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ