Յաննին հույն կիթառահար, ստեղնաշարահար և երգահան է։ 14 տարեկան հասակում լողի ազատ ոճում սահմանում է ռեկորդ և երազում դառնալ օլիմպիական չեմպիոն` նույնիսկ չմտածելով երաժշտության մասին։ 18 տարեկան հասակում մեկնում է ԱՄՆ` Մինեսոտայի համալսարանում սովորելու։ Ուսանողական տարիներին ծանոթանում է մի ռոք խմբի հետ և տարվում երաժշտությամբ։ Ավարտելով համալսարանական ուսումը (ստացել է հոգեբանի բակալավրի աստիճան)` մնում է խմբում որպես դաշնակահար։ Լինելով ինքնուս երաժիշտ ` չի կարողանում կարդալ և գրել նոտաները, այդ իսկ պատճառով ստեղծում է նոտանորի և ռիթմի սեփական մեթոդը, որի միջոցով անթերի ստեղծագործում է և կատարում իր երաժշտությունը։ Նա փնտրտուքների մեջ էր և ցանկանում էր գտնել իր ոճը, անընդհատ փորձեր էր կատարում ` նվագելով ռոք և ջազ։ Կարճ ժամանակ անց հաջողությամբ գործիքավորում է իր ստեղծագործությունները։ Երբեմն էլ ոչնչից ստանում է գեղեցիկ երաժշտություն։
Բավականին կարճ ժամանակ է պահանջվում մարդկանցից հասկանալու, որ նա փայլուն կոմպոզիտոր է և պրոդյուսեր։
Այսօր նրա ծննդյան օրն է։ Լսենք նրա երաժշտությունը։