Հայ Առաքելական Եկեղեցու կողմից հաստատված տոմարով Հայաստանում նշվում է Սուրբ Ծնունդը։ 1198՝ թագադրվեց Կիլիկիայի թագավոր Լևոն Բ-ն։ 1822՝ ծնվել է Հենրիխ Շլիմանը, գերմանացի գործարար և հնագետ, Տրոյայի հետազոտողը (մահ. 1890 թ.)։ 1896՝ տեղի ունեցավ «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմի ցուցադրությունը. այդ ֆիլմն երբեմն սխալմամբ համարվում է որպես առաջին կինոնկար։ 1912՝ Նյու Մեքսիկոն դարձավ ԱՄՆ-ի 47-րդ նահանգը։ 1938՝ ծնվել է Ադրիանո Չելենտանոն, իտալացի աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան, ռեժիսոր և հեռուստահաղորդավար։ 1943՝ խորհրդային Կարմիր բանակում գործածության մեջ մտցվեցին ուսադիրները։ 1946՝ ծնվել է Սիդ Բարրեթը, անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Փինք Ֆլոյդ խմբի հիմնադիր (մահ. 2006 թ.)։ 1955՝ ծնվել է Ռոուեն Ատկինսոնը, անգլիացի ճանաչված դերասան՝ հայտնի միսթր Բին բեմական կեղծանվամբ։ 1992՝ Արցախը հանրաքվեի միջոցով ընդունեց իր անկախության հռչակագիրը։ Twitter