Ադրիանո Չելենտանոն իտալացի երաժիշտ, կինոդերասան, փոփ երգիչ, կինոռեժիսոր, կոմպոզիտոր, հասարակական գործիչ և հեռուստահաղորդավար է։
Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ և ազդեցիկ կատարողներից մեկն է. իր ողջ կարիերայի ընթացքում նա կատարել է մոտ վեց հարյուր երգ, թողարկել է քառասունմեկ ստուդիական ալբոմ՝ 150 միլիոն օրինակ ընդհանուր տպաքանակով, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան քառասուն ֆիլմերում։
Այսօր նրա ծննդյան օրն է։ Լսենք նրա երգերը։