Շակիրան կոլումբիացի երգչուհի, երգահան, պարուհի, երաժշտական պրոդյուսեր, խորեոգրաֆ և մոդել է։ Հայտնի է որպես ամենահաջողակ լատինաամերիկացի արտիստ, որը հաջողության է հասել 2000-ականների սկզբին իսպանախոս և անգլիախոս երաժշտական ասպարեզներում: Երգչուհու անունը արաբերեն նշանակում է «երախտապարտ», իսկ հինդիում՝ «լույսի աստվածուհի»։