«Խճանկար» հաղորդման օրվա հյուրը Կարինե Զախարյանն է, ով դառը ճակատագրի բերումով երկու անգամ տեղահանվել է: 34 տարի առաջ Սումգայիթում հայ ժողովրդի հանդեպ կատարվածը բացահայտ ցեղասպանություն էր: Դժվարին ու ծանր իրականության մեջ ապրած տիկին Կարինե Զախարյանը մինչ այսօր էլ չի մոռանում թշնամու անմարդկային արարքները, որի ականատեսներից մեկը հենց ինքն էր: Չնայած այդ ժամանակ 10 տարեկան աղջնակ էր, մանկական հիշողության մեջ դաջվել է այն ամենն ինչը հենց ինքն է տեսել իր աչքերով: