Նոր սահմաններով, նոր իրականությամբ, դրոշների բազմությամբ Արցախ գալով ցավը ավելի շատացավ: Շուշին՝ իրենց գողտրիկ քաղաքն այլեւս անհասանելի է իրենց համար: Հայկական Շուշին մնաց մեր սրտում ու մտքում, պարիսպների վրա այլ տառերով ու այլ հնչերանգով է հիմա հեռվից նայում իր բնակիչներին: Գալ Արցախ ու չգնալ Շուշի՝ անընդունելի է մինչ օրս, հիմա իրենց քաղաքին հեռվից են միայն կարողանում նայել: