Երկար տարիներ իմ տունն էի կառուցում Կովսականում:
Այսօրվա հաղորդման հյուրը բժիշկ Լուսինե Սարգսյանն է: Ծնունդով Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղից է Լուսինեն: 9 տարեկան էր դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ: 2000թ. եկել է Արցախ ու սկսել արարել: Արցախում էլ տեսել է երկու պատերազմ ու միշտ կանգնած մնացել իր խրամատում՝ փրկելով զինվորի կյանքը: