Կարմրուկն օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ծանր վարակ է։ Կարմրուկի նախանշանները շատ նման են արդեն շրջանառվող սուր շնչառական վարակների ախտանշաններին՝ բարձր ջերմություն, հարբուխ, աչքերի բորբոքում, քթահոսություն, մինչև մարմնի ցանը՝ սպիտակ բծեր, կամ ցան բերանի խոռոչում, վախ լույսից և ոչ միայն։ Հայաստանում մարտի 9-ի ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 43 դեպք։ Թեման մեկնաբանում է վարակաբան Արմեն Օհանյանը։