Իսկ դուք ծանո՞թ եք ժամանակակից հայ գրականության նոր դեմքերին։ Ձեզ ենք ներկայացնում նրանցից մեկի՝ Դավիթ Սամվելյանի պատմվածքները՝ «ՀակաՔԱՂԱՔական» «Արտագաղթած կարոտ», «Ռոդենի ձմեռը» գրքերից։ Դավիթ Սամվելյանը գրում է մարդկային հարաբերությունների, մարդու ներաշխարհի, ապրումների, հույզերի ու զգացմունքների, ներքին մղումների ու պայքարի մասին։ Ստեղծագործությունների կիզակետում մարդն է։ «Երջանկությունը գրվում է աչքերում, աչքեր, որոնք թաքնվում են փողոցներում քայլելիս ու փայլում շենք-շինություններից ներս»։ Կարդում է Անուշ Ապրեսյանը։ Հաճելի ունկնդրում։