Նոյեմբերի 24, 2024

Ստեֆան Ցվայգ «Անծանոթուհու նամակը»

By Շողեր Սարգսյան

Միայն քեզ հետ եմ ուզում խոսել, առաջին անգամ ուզում եմ պատմել քեզ ամեն ինչ. դու կիմանաս իմ ամբողջ կյանքը, որը միշտ քեզ է պատկանել, չնայած դու այդ մասին երբեք էլ չես իմացել: Բայց դու իմ գաղտնիքը կիմանաս միայն այն դեպքում, երբ ես մահանամ` որպեսզի կարիք չունենաս ինձ պատասխանելու, միայն եթե տենդս (որը մեկ տաքության մեջ է ինձ պահում, մեկ՝ ցրտի) վերջի սկիզբն է: Իսկ եթե կանխորոշված է, որ ես պիտի ապրեմ, ուրեմն ես կպատռեմ այս նամակն ու կշարունակեմ լռել, ինչպես որ միշտ լռել եմ: Բայց եթե դու ձեռքումդ ես պահում այս նամակը, ուրեմն իմացիր, որ դրա մեջ մահացածը պատմում է քեզ իր կյանքը, իր կյանքը, որը քոնն էր նրա առաջին և վերջին գիտակցական ժամերին: Մի՛ վախեցիր իմ բառերից. մահացածը բան չի պահանջի` ո՛չ սեր, ո՛չ կարեկցանք, ո՛չ սփոփանք: Միայն մի բան եմ ուզում քեզնից՝ որ դու հավատաս այն ամենին, ինչ կպատմի քեզ իմ պոռթկուն ցավը: 

Գրանիշ 2014թ․ թարգմանությունը՝ Անի Շահնազարյանի

 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ