Արցախում գալիք տարվա ընթացքում ֆուտբոլի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում: Այսօր նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախի ֆուտբոլային լիգայի անդամ ակումբների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ակումբների ֆինանսական խնդիրներին ու հանրապետության շրջանների ֆուտբոլային մարզադաշտերի սպասարկմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում են նախագահի աշխատակազմից՝ երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ: