Թողարկման հյուրը Ստեփանակերտում գործող «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի գլխավոր տնօրեն Տաթևիկ Զախարյանն է, ով ներկայացրել է կառույցի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին:
Կրթահամալիրի բացման հիմնական նպատակն Արցախում միջազգային չափորոշիչներին համապատասխան նախնական մասնագիտական կրթություն կազմակերպելը և Արցախի աշխատաշուկան բարձրակարգ արհեստագործ վարպետներով ապահովելն է: