Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօրվանից հացի վաճառքը կիրականացվի համար 2 կտրոնով:
Նշվում է,որ այն քաղաքացիները, ովքեր չեն հասցրել օգտվել սեպտեմբերի 5-ի համար նախատեսված համար 1 կտրոնից, կարող են այդ կտրոնով հացը գնել այսօր;
Սեպտեմբերի 6-ից 8-ը ներառյալ, կտրոնների տրամադրումը կշարունակվի Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և բնակարանային հարցերի կոմիտեում: Այսօրվանից կդադարեն գործել հացի կտրոնների տրամադրման այն կետերը, որոնք տեղակայված են դպրոցներում: