Մարիամը վստահ է, որ ամեն մարդ պետք է գիտակցի, թե ինչու է այստեղ, ինչքանով է իր այստեղ լինելը կարևոր և փորձի օգուտ տալ իր մնալով: Ինքն անմիջապես չվերադարձավ, որովհետև ներքին որոնումների մեջ էր, իսկ այսօր հստակ գիտի՝ այստեղ է, որովհետև մասնակցում է սերնդի կրթման աշխատանքին, այսօր մանուկներին ու պատանիներին սովորեցնում է ազգային պարեր և վստահ է, որ մշակույթը մեծ զենք է, որով պետք է պայքարել: